15:20  ,  30 օգոստոսի, 2019

Էդեն Ազարը՝ Եվրոպայի լիգայի լավագույն խաղացող

Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Էդեն Ազարը ճանաչվեց Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացող։

Անցած մրցաշրջանում Ազարը «Չելսիին» օգնեց նվաճել՝ Եվրոպայի լիգայի գավաթը Լոնդոնի «Արսենալի» հետ եզրափակիչում խփելով երկու գոլ։ «Չելսին» եզրափակիչում հաղթեց 4։1 հաշվով։

Լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախկին հարձակվող, սերբ Լուկա Յովիչը։

Հիշեցնենք, որ այս ամռանը Ազարն ու Յովիչը տեղափոխվել են Մադրիդի «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում