14:22  ,  30 օգոստոսի, 2019

ՉԼ․ Հայաստանի չեմպիոն «Լեոն» հաղթել է դանիական «Գենտոֆտեին»

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն» հաղթանակով է մեկնարկել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի ունեցած I խմբի խաղում «Լեոն» 3:2 հաշվով հաղթել է դանիական «Գենտոֆտեին»։

Հայկական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆրանցիսկո դե Կամպոսը։

Օգոստոսի 30-ին «Լեոն» կխաղա Չեռնոգորիայի «Տիտոգրադի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում