12:40  +04,  30 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը՝ լուսանկարներով

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում 11 մետրանոցներով պարտվել էր Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։ Հայկական թիմի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպման ֆոտոշարքը։

Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգում տեղի ունեցած խաղում «Արարատ-Արմենիան» հիմնական ժամանակում պարտվեց 1։2 հաշվով, լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։ Հետխաղյա 11 մետրանոցներով «Դյուդելանժը» հաղթեց 5։4 հաշվով։ Երեւանում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով