ԱՄՆ-ի Սենթ Լուիսում անցկացված Grand Chess Tour շարքի Sinquefield Cup մրցաշարում վերջին տեղը գրավելու հետեւանքով հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ընդհանուր հաշվարկում երրորդից նահանջել է չորրորդ տեղ՝ երեք մրցաշարում վաստակելով 25,5 հաշվարկային միավոր։
Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը Sinquefield Cup-ի հաղթողի կոչման համար թայ-բրեյքում պարտվել էր Դին Լիրենին։ Չինացի գրոսմայստերն ընդհանուր հաշվարկում բարձրացավ երկրորդ տեղ։
Grand Chess Tour-ին մասնակցում են աշխարհի 12 առաջատար շախմատիստները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում