22:24  ,  29 օգոստոսի, 2019

Արթուր Վանեցյանն ու Սամվել Կարապետյանը՝ «Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղին (ֆոտո)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու Երեւանի «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Լյուքսեմբուրի «Ժոզի Բարտել» ստադիոնում հետեւում են Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղին Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» դեմ։

Ընթանում է առաջին խաղակեսը, 1։0 հաշվով հաղթում է «Արարատ-Արմենիան»։ 21-րդ րոպեին հայկական թիմը ստացել էր 11 մետրանոցի իրավունք, սական ռուսաստանցի Անտոն Կոբյալկոյի հարվածից հետո դարպասապահը սեյվ կատարեց։ 24-րդ րոպեին հոլանդացի հարձակվող Մաիլսոն Լիման առաջ մղեց Հայաստանի չեմպիոններին։

«Արարատ-Արմենիան» Երեւանում հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով