21:54  ,  29 օգոստոսի, 2019

ԵԼ․ «Արարատ-Արմենիայի» պատմական խաղի համատեղ դիտում «Նոր Երեւանում» եւ Կարապի լճում (Live)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում Լյուքսեմբուրգում հյուրընկավել է այդ երկրի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժին»։

«Արարատ-Արմենիան» երկրպագուների համար համատեղ դիտում է կազմակերպել «Նոր Երևան» այգում (Սարյան-Մաշտոց հատվածում) եւ Կարապի լճում։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Երեւանում հաղթել է 2։1 հաշվով։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր հովանավորն է «Տաշիր Գրուպը»։

Հիշեցնենք, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը դուրս է եկել Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման նախորդ 2 փուլերում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնին» (2։0, 2։1) եւ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» (1։2, 2։0)։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չէր հաղթահարել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի արգելքը (2:1, 1:3):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով