20:32  ,  29 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժին»։ Հայտնի է Վարդան Մինասյանի գլխավորած թիմի մեկնարկային կազմը։

«Արարատ-Արմենիա»․ Աբակումով, Աչենտե, Գուզ, Մենեզես, Պաշով, Կոջո, Համբարձումյան, Մալաքյան, Լիմա, Նարսինգ, Կոբյալկո։

«Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիան», որի հովանավորն է «Տաշիր Գրուպը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով