19:52  ,  29 օգոստոսի, 2019

Վանաձորի «Լոռիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ֆրանսիական «Լիլ»

Վանաձորի «Լոռին» հինգ տարվա պայմանագիր է կնքել գանացի պաշտպան Նանա Կվամեի հետ, եւ Ֆրանսիայի փոխչեմպիոն «Լիլի» հետ համաձայնագիր է ստորագրել  ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։

Նանա Կվամեն մեկ տարի վարձակալությամբ հանդես կգա ֆրանսիական ակումբի կազմում։

«Լիլը» 2020 թվականի ամռանը կունենա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու առաջնային իրավունք, հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղացողի հրաժարագինը «Լիլ» ակումբի համար սահմանված է 1,2 միլիոն եվրո։

Նանա Կվամեն «Լոռիում» էր 2018 թվականի օգոստոսից։ Հայաստանի Բարձրագույն խմբում եւ Գավաթի խաղարկությունում մասնակցել է 33 խաղի, դարձել 1 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս