18:50  ,  29 օգոստոսի, 2019

Բարձրագույն խումբ․ «Նոան» ուժեղ էր «Ուրարտուից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Նոան» ընդունեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, իսկ 57-րդ րոպեին մոլդովացի Վադիմ Բորեցի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփեց ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։

«Նոան» 5 խաղից հետո 7 միավորով 5-րդ տեղում է։ «Ուրարտում» 15 հնարավորից վաստակել է 1 միավոր եւ նախավերջինն է։

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Նոա» - «Ուրարտու»՝ 2։0 (տեսանյութ)

Դավիթ Մանոյան, 17, Մաքսիմ Մայրովիչ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս