19:05  ,  29 օգոստոսի, 2019

Սամվել Կարապետյանը Լյուքսեմբուրգում կերկրպագի «Արարատ-Արմենիային»

«Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը ժամանել է Լյուքսեմբուրգ եւ ստադիոնից կերկրպագի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային», որը Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» հետ պատասխան խաղում կվիճարկի Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիրը, հաղորդում է NEWS.am Sport-ի ֆուտբոլային լրագրող Սամվել Սուքիասյանը Լյուքսեմբուրգից։

«Տաշիր Գրուպը» «Արարատ-Արմենիայի» գլխավոր հովանավորն է։

Օգոստոսի 29-ին անցկացվելիք պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Երեւանում հաղթել է 2։1 հաշվով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով