10:13  ,  29 օգոստոսի, 2019

Վարանը բաց է թողել «Ռեալի» մարզումը

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը չի մասնակցել Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբի մարզմանը:

AS-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացի պաշտպանը թիմի կիսապաշտպան Իսկոյի հետ մարզվել է անհատական ծրագրով:

«Ռեալի» կազմից վնասվածքների պատճառով մարզումը բաց են թողել նաև Էդեն Ազարը, Խամես Ռոդրիգեսը, Մարկո Ասենսիոն, Բրահիմ Դիասը, Ռոդրիգոն և Ֆերլան Մենդին:

Արքայական ակումբն Իսպանիայի առաջնության երրորդ տուրում սեպտեմբերի 1-ին արտագնա խաղում կմրցի «Վիլյառեալի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում