21:12  ,  28 օգոստոսի, 2019

ԵԼ․ Վարդան Մինասյանի ասուլիսը Լյուքսեմբուրգում (Live)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Լյուքսեմբուրգում պատասխանում է լրագրողների հարցերին նախախաղային ասուլիսում։

«Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպմանը։ Մրցակիցը Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժն» է։

Հայկական թիմը օգոստոսի 28-ին է մեկնել Լյուքսեմբուրգ։ Մրցավայրում է նաեւ NEWS.am Sport-ի ֆուտբոլային լրագրող Սամվել Սուքիասյանը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Երեւանում «Արարատ-Արմենիան» հաղթել է 2։1 հաշվով։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հովանավորն է «Տաշիր Գրուպը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով