22:47  ,  28 օգոստոսի, 2019

Խամես Ռոդրիգեսը կարող է նախատեսվածից շուտ վերադառնալ խաղադաշտ

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի վնասվածք այնքան էլ լուրջ չէ, ինչպես նախապես հաղորդվել էր:

Կոլումբացի կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է աջ սրունքի մկանային վնասվածք: El Chiringuito-ի հաղորդմամբ՝ Խամեսը կկարողանա խաղադաշտ վերադառնալ արդեն 8 օրից:

Իսպանական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ Խամեսը խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ:

Խամես Ռոդրիգեսը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում