18:37  ,  28 օգոստոսի, 2019

NEWS.am Sport-ը՝ Լյուքսեմբուրգից. «Արարատ-Արմենիայի» պատմական հանդիպման սպասումով (Live)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» Լյուքսեմբուրգում պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպմանը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» հետ։ Հայկական թիմը օգոստոսի 28-ին է մեկնել Լյուքսեմբուրգ։ Պատմական հանդիպման սպասումով մրցավայրում է նաեւ NEWS.am Sport-ի ֆուտբոլային լրագրող Սամվել Սուքիասյանը։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Երեւանում «Արարատ-Արմենիան» հաղթել է 2։1 հաշվով։

Օգոստոսի 28-ին Երեւանի ժամանակով 20։00-ին կսկվի հայկական թիմի մարզումը, որի սկիզբը բաց կլինի լրատվամիջոցների համար։ 21։00-ին տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային ասուլիսը։

NEWS.am Sport-ը Լյուքսեմբուրգից կներկայացնի ուղիղ հեռարձակումներ ասուլիսից եւ մարզումից։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հովանավորն է «Տաշիր Գրուպը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով