19:13  ,  28 օգոստոսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների գրությունն՝ ուղղված Պոգբային (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ակումբի մարզաբազայի մոտակայքում փակցված պաստառի վրա գրությամբ դիմել են ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

Երկրպագուները պաստառի վրա գրել են «Pogba out»` կոչ անելով ֆուտբոլիստին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ավելի վաղ մանչեսթերյան ակումբի երկրպագուներն ակումբի ստադիոնում ռասիստական բնույթի վիրավորանքներ էին հնչեցրել Պոգբայի հասցեին: 

Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս