Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ժամանել է Լյուքսեմբուրգ (տեսանյութ), որտեղ կանցկացնի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը օգոստոսի 29-ին կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Երեւանում «Արարատ-Արմենիան» հաղթել է 2։1 հաշվով։
Օգոստոսի 28-ին Երեւանի ժամանակով 20։00-ին կսկվի հայկական թիմի մարզումը, որի սկիզբը բաց կլինի լրատվամիջոցների համար։ 21։00-ին տեղի կունենա Վարդան Մինասյանի նախախաղային ասուլիսը։
NEWS.am Sport-ը Լյուքսեմբուրգից կներկայացնի ուղիղ հեռարձակումներ ասուլիսից եւ մարզումից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում