00:57  +04,  28 օգոստոսի, 2019

ՉԼ․ Զագրեբի «Դինամոն», «Ցրվենա Զվեզդան» ու «Օլիմպիակոսը» խմբային փուլում են (ֆոտո, վիդեո)

Մեկնարկել են Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումները։ Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ երեք հանդիպում։

Զագերբի «Դինամոն» Նորվեգիայում 1։1 հաշվով խաղաց «Ռուսենբորգի» հետ եւ դուրս եկավ խմբային փուլ տանը տարած 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Պայքարը շարունակում է նաեւ սերբական «Ցրվենա Զվեզդան», որը Բելգրադում 1։1 հաշվով խաղաց շվեյցարական «Յանգ Բոյզին»։ Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2։

«Օլիմպիակոսը» Ռուսաստանում եւս հաղթեց «Կրասնոդարին»՝ 2։1։ Առաջին խաղում հունական թիմը առավելության էր հասել 4։0 հաշվով եւ կշարունակի պայքարը խմբային փուլում։

Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի արգելքը չհաղթահարած թիմերը հանդես կգան Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։

Օգոստոսի 28-ին պատասխան հանդիպումները կանցկացնեն հոլանդական «Այաքսն» ու Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը, բելգիական «Բրյուգեն» ու ավստրիական «ԼԱՍԿ Լինցը», չեխական «Սլավիան» ու ռումինական «Կլուժը»։

Չեմպիոնների լիգա, որակավորման վերջին փուլ, առաջին խաղ

«Ռուսենբորգ» (Նորվեգիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) ՝ 1։1 (0:2) (տեսանյութ)

Դավիդ Ակինտոլա, 11 - Ամեր Գոյակ, 71

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1։1 (2։2) (տեսանյութ)

Ալեկսա Վուկանովիչ, 59 - Էլ Ֆարդու Բեն Նաբուան, 81, ինքնագոլ

Հեռացում՝ Տոմանե («Ցրվենա Զվեզդա»), 90+7, երկրորդ դեղին քարտ

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Օլիմպիակոս» (Հունաստան) ՝ 1։2 (0:4) (տեսանյութ)

Դանիիլ Ուտկին, 10 - Յուսեֆ Էլ-Արաբի, 11,47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ