22:25  ,  27 օգոստոսի, 2019

«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» ցանկություն ունի ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» եւ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Առաջիկայում կողմերը կսկսեն բանակցությունները։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Անցած շաբաթ «Սպորտինգի» ղեկավարությունը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն առաջարկել է Արքայական ակումբին։ Միջնորդը հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշն է։

Բրունու Ֆերնանդեշը 2017-ին է տեղափոխվել «Սպորտինգ» իտալական «Սամպդորիայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում