19:41  ,  27 օգոստոսի, 2019

Ֆրանսիայի հավաքականի խաղացողը տեղափոխվեց Թուրքիա

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ադիլ Ռամին մեկ տարվա պայմանագիր է կնքել թուրքական «Ֆեներբահչեի» հետ։ 33-ամյա Ֆուտբոլիստն ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Ադիլ Ռամիի նախորդ ակումբը ֆրանսիական «Մարսելն» էր, որի կազմում նա անցկացրել է 49 հանդիպում։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ «Սեւիլիայում», «Վալենսիայում», «Միլանում» եւ «Լիլում»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ռամիի հետ հարաբերությունները խզել էր դերասանուհի Պամելա Անդերսոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս