17:47  ,  27 օգոստոսի, 2019

«Լիվերպուլը» նոր պայմանագիր կառաջարկի Ժոել Մատիպին

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի կամերունցի պաշտպան Ժոել Մատիպին, հայտնում է The Athletic-ը:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է 28-ամյա պաշտպանի ցուցադրած խաղից և ցանկանում է երկար ժամանակ իր տրամադրության տակ ունենալ ֆուտբոլիստին:

Մատիպի պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Մատիպը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականից: Կամերունի ազգային հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստն անգլիական ակումբ է տեղափոխվել գերմանական «Շալկե 04»-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում