21:43  ,  26 օգոստոսի, 2019

Հայտնի է Խամես Ռոդրիգեսի ապաքինման ժամկետը

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Ռեալի» առաջիկա հանդիպմանը:

Իսպանական AS-ի հաղորդմամբ՝ կոլումբացի կիսապաշտպանը խաղադաշտից կբացակայի 3-4 շաբաթ:

Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ խաղում: 

Արքայական ակումբը դեռևս պաշտոնապես չի հայտնել Խամեսի ապաքինման ժամկետը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» չկարողացավ հաղթանակի հասնել «Վալյադոլիդի» հետ խաղում: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս