19:51  ,  26 օգոստոսի, 2019

Գվարդիոլա. Ագուերոն և Սիլվան յուրահատուկ ֆուտբոլիստներ են

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Բորնմութին» հաղթելուց հետո բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի և հարձակվող Սերխիո Ագուերոյի դերը թիմում:

«Ագուերոն և Սիլվան յուրահատուկ ֆուտբոլիստներ են: Ագուերոն անհասկանալի կերպով կարողանում է մտնել մրցակցի տուգանային հրապարակ, իսկ Դավիդ Սիլվան փոքր տարածությունների վրա հրաշքներ է գործում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն «Բորնմութի» հետ խաղում խփեց իր կարիերայի 400-րդ գոլը, իսկ իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան 400-րդ հանդիպումն անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով