17:11  ,  26 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների գեղեցիկ կոմբինացիան՝ «Բետիսի» հետ խաղում

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» օգոստոսի 25-ին «Կամպ Նոու» ստադիոնում ընդունել էր «Բետիսին»:

Հանդիպման 8-րդ րոպեին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Ռաֆինյան և Անտուան Գրիզմանը գեղեցիկ կոմբինացիա խաղարկեցին, սակայն վերջնամասում Գրիզմանին չհաջողվեց գրավել «Բետիսի» դարպասը:

«Բարսելոնան» «Բետիսին» հաղթել է 5:2 հաշվով: Գրիզմանը դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Էռնեստո Վալվերդեի թիմի կազմից աչքի են ընկել նաև Արտուրո Վիդալը, Ժորդի Ալբան և Կառլես Պերեսը: 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում