15:38  ,  26 օգոստոսի, 2019

Եվրո-2020․ Իտալիայի եւ Բոսնիայի դեմ Հայաստանի խաղերի տոմսերի գները

Մեկնարկել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա և  Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ 

Հայաստան - Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղներից (Սիմոն Վրացյան և Եղիշե Չարենց փողոցներ)12։00-ից 20։00-ը։ 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը ստադիոն գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Հայաստան - Իտալիա

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված՝12000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ՝ 10000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված՝ 6000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ՝ 3000 դրամ 

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված՝ 9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ՝ 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված՝ 5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ՝ 3000 դրամ 

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով