15:10  ,  26 օգոստոսի, 2019

Եվրոպայի լիգա․ «Արարատ-Արմենիան» հրավիրում է «Դյուդելանժի» դեմ խաղի համատեղ դիտման

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» օգոստոսի 29-ին Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում Լյուքսեմբուրգում կհյուրընկալվի այդ երկրի չեմպիոն եւ գավաթակիր «Դյուդելանժի» հետ։

«Արարատ-Արմենիան» երկրպագուներին հրավիրում է հանդիպման համատեղ դիտման «Նոր Երևան» այգում (Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող):

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Երեւանում հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս