14:19  ,  26 օգոստոսի, 2019

Մեսին ջերմորեն շնորհավորել է Ֆատիին (ֆոտո)

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ջերմորեն շնորհավորել է կիսապաշտպան Անսու Ֆատիին՝ կատալոնական ակումբի գլխավոր թիմում նորամուտը նշելու առթիվ։

Մեսին վնասվածքի պատճառով չէր մասնակցում Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Բետիսի» դեմ խաղին (5։2)։ 

Գվինեա Բիսաուն ներկայացնող 16-ամյա Ֆատին դարձավ «Բարսելոնայի» պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նորամուտի օրը նա 16 տարեկան 300 օրական էր։ Ռեկորդին չհերիքեց երկու օր։

«Բարսելոնայում» նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը եղել է Վիսենտե Մարտինեսը, որը 1941-1942 թվականների մրցաշրջանում առաջին անգամ գլխավոր թիմում խաղացել է 16 տարեկան 298 օրականում։

Ֆատին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Այս ամռանը նա կնքել է 3 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում