13:53  ,  26 օգոստոսի, 2019

ՖԻՖԱ-ն մտադիր է եզրային մրցավարներին փոխարինել ռոբոտներով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) մտադիր է եզրային մրցավարներին փոխարինել ռոբոտներով։ ՖԻՖԱ-ում արդեն ստեղծվել է դեպարտամենտ, որն իրականացնում է համապատախասն հետազոտություններ, հաղորդում է Mirror-ը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրին։ Առայժմ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա նորամուծության փորձարկումը հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն տեխնիկական նորամուծությունները սկսեց գոլի էլեկտրոնային գրանցման համակարգից, իսկ 2018-ից կիրառեց VAR-ը՝ տեսաօգնության մրցավարական համակարգը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում