13:15  +04,  26 օգոստոսի, 2019

«Բարսելոնայի» 16-ամյա խաղացողի նորամուտը՝ ռեկորդից երկու օր պակաս

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատին գլխավոր թիմում նորամուտը նշել է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում, «Բետիսի» դեմ խաղում (5։2)։ 78-րդ րոպեին նա փոխարինել է իսպանացի Կարլես Պերեսին։

Գվինեա Բիսաուն ներկայացնող 16-ամյա Ֆատին դարձավ կատալոնական ակումբի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Նորամուտի օրը նա 16 տարեկան 300 օրական էր։ Ռեկորդին չհերիքեց երկու օր։

«Բարսելոնայում» նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը եղել է Վիսենտե Մարտինեսը, որը 1941-1942 թվականների մրցաշրջանում առաջին անգամ գլխավոր թիմում խաղացել է 16 տարեկան 298 օրականում։

Ֆատին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Այս ամռանը նա կնքել է 3 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ