12:22  ,  26 օգոստոսի, 2019

Կրկնակի օլիմպիական չեմպիոնը ոչ մի վնասվածք չի ստացել ավտոբուսի հետ ճակատային բախումից հետո (ֆոտո)

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, 800 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Դեւիդ Ռուդիշան անվնաս է մնացել ահավոր ավտովթարում։ Քենիացի մարզիկի ավտոմեքենայի անվադողը պայթել է Նայրոբիից Կիլգորիս ճանապարհին եւ ճակատային բախում է եղել դիմացից եկող ավտոբուսի հետ, սակայն տուժածներ չկան։

«Շնորհակալ եմ Աստծուն կյանքի նվերի համար։ Ողջ եմ մնացել ճանապարհային ավտովթարում, ավտոբուսի հետ ճակատային բախումից հետո։ Ոչ մի վնասվածք չունեմ։ Շնորհակալ եմ ձեր աղոթքների համար»,- գրել է Ռուդիշան Թվիթերում՝ հրապարակելով վթարված ավտոմեքենայի լուսանկարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում