11:50  ,  26 օգոստոսի, 2019

Տուխել․ Լեոնարդոն գերազանց գիտի, որ ես ցանկանում եմ աշխատել Նեյմարի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի բացակայությունը Ֆրանսիայի առաջնության երրորդ խաղում անընդմեջ։

«Ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն գերազանց գիտի, որ ես ցանկանում եմ աշխատել Նեյմարի հետ եւ նրան տեսնել մեր թիմում։ Հիմա անհասկանալի իրավիճակ է։ Պետք է շատ արագ լուծել խնդիրը։ Նեյմարը գերազանց խաղացող է եւ շատ կարեւոր է ՊՍԺ-ի համար»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Նեյմարին ձեռք բերելու ցանկություն ունեն «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում