11:08  ,  26 օգոստոսի, 2019

Զլատան Իբրահիմովիչի դուբլը

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երրորդ խաղում անընդմեջ դարձել է դուբլի հեղինակ։ 37-ամյա շվեդ ֆուտբոլիստը երկու անգամ գրավել է «Լոս Անջելեսի» դարպասը։ Հանդիպումն ավարտվել է 3։3 հաշվով։ Իբրահիմովիչը 22 խաղում խփել է 22 գոլ։

«Լոս Անջելեսը» Արեւմուտքի առաջատարն է՝ 27 խաղում վաստակել է 62 միավոր։ «Լոս Անջելես Գելաքսին» վաստակել է 42 միավոր եւ չորրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում