10:47  ,  26 օգոստոսի, 2019

«Ալաշկերտն» ունի երեք նորեկ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտի» կազմը համալրել են ևս 3 նորեկներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմ է վերադարձել փորձառու կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, որը պայմանագիր էր կնքել Սերբիայի Բարձրագույն խմբի «Պրոլետեր» ակումբի հետ, սակայն ընտանեկան պատճառներով վերադարձել է հայրենիք։

«Փյունիկից» «Ալաշկերտ» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ, ազգային հավաքականի 25-ամյա թեկնածու Գոռ Մանուկյանը:

23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի նախորդ ակումբը նույնպես «Փյունիկն» էր: Դրանից առաջա նա հանդես է եկել «Բանանցում» և «Արցախում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով