10:15  ,  26 օգոստոսի, 2019

Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել

Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել, հաղորդում է Goal.com-ը։

Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի խաղում 20-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածքի պատճառով փոխարինվել է։ ՊՍԺ-ն «Թուլուզին» հաղթել էր 4։0 հաշվով։

Այդ հանդիպումը 100-րդն էր Կիլիան Մբապեի համար Ֆրանսիայի առաջնություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում