09:06  ,  26 օգոստոսի, 2019

Ժերար Պիկեն 500-րդ հանդիպումն է անցկացրել «Բարսելոնայում»

Իսպանացի Ժերար Պիկեն 500-րդ պաշտոնական հանդիպումն է անցկացրել «Բարսելոնայում»։ 32-ամյա պաշտպանը կատալոնական ակումբի սան է եւ 2008-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» վերդարձել է հարազատ թիմ։

Նա 8-րդ տեղում է «Բարսելոնայում» ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների ցուցակում։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բարսելոնան» տանը 5։2 հաշվով հաղթել է «Բետիսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում