00:42  ,  26 օգոստոսի, 2019

«Լացիոն» մեկնարկեց հաղթանակով, «Ռոման» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց մայրաքաղաքային «Լացիոն», որը հյուրընկալվեց «Սամպդորիային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։

«Ռոման» տանը մրցեց «Ջենոայի» հետ եւ չկարողացավ պահել հաղթական հաշիվը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3։3։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ռոմա» - «Ջենոա»՝ 3։3 (տեսանյութ)

Ջենգիզ Ունդեր, 6, Էդին Ջեկո, 30, Ալեքսանդր Կոլարով, 49 – Անդրեա Պինամոնտի, 16, Դոմենիկո Կրիշիտո, 43, 11մ, Կրիստիան Կուամե, 70

«Սամպդորիա» - «Լացիո»՝ 0։3 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 37, 62, Խոակին Կորրեա, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում