23:20  +04,  25 օգոստոսի, 2019

Սերխիո Ագուերոյի 400-րդ գոլը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն կարիերայում խփած գոլերի քանակը հասցրեց 400-ի։

Անգլիայի առաջնության երրորդ տուրում 31-ամյա ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ, «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով հաղթել էր «Բորնմութին»։ 

Սերխիո Ագուերոն գոլերի հեղինակ է դարձել ներկայացրած բոլոր թիմերում՝ «Ինդեպենդիենտեում», «Աթլետիկոյում», Արգենտինայի հավաքականում։

«Մանչեսթեր Սիթիում» անցկացրած 341 խաղում խփել է 235 գոլ։ Ընթացիկ առաջնության երեք խաղում խփել է 4 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ