18:56  ,  25 օգոստոսի, 2019

Ագուերոյի դուբլն ու Ստերլինգի գոլը հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Սիթիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բորնմութին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

«Մանչեսթեր Սիթին» 7 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով «Արսենալին» (6 միավոր) եւ «Լեսթերին» (5 միավոր)։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 9 միավոր։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Բորնմութ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։3 (տեսանյութ)

Հարի Ուիլսոն, 45+3 – Սերխիո Ագուերո, 15, 64, Ռահիմ Ստերլինգ, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով