18:51  ,  25 օգոստոսի, 2019

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 3։1․ Կոնեն՝ հեթ-տրիկի հեղինակ

Հայաստանի առաջնության չորրորդ տուրում «Շիրակը» Գյումրիում ընդունեց Երեւանի «Փյունիկին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն։

«Շիրակը» 9 միավորով հավասարվեց առաջատար «Արարատին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Փյունիկը» 3 խաղից հետո 3 միավորով 8-րդն է։

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 3։1 (տեսանյութ)

Մորի Կոնե, 38, 63, 80 – Արթուր Միրանյան, 90+4

Հեռացում՝ Արմեն Մանուչարյան («Փյունիկ»), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում