17:40  +04,  25 օգոստոսի, 2019

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կմարզվի «Փյունիկում»

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Դմիտրի Սիչյովը կմարզվի Երեւանի «Փյունիկում», հաղորդում է championat.com-ը։

35-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան։  2018-ին նա հանդես է եկել Մոսկվայի «Կազանկայում»՝ նախկին «Լոկոմոտիվ-2»-ն է։

Սիչյովը Ռուսաստանի հավաքականի հետ դարձել է 2008թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, «Լոկոմոտիվի» հետ՝ Ռուսաստանի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս