15:22  ,  25 օգոստոսի, 2019

Գվարդիոլա․ Ես լավագույն մարզիչը չեմ

Լավագույն մարզիչը պետք է մշակույթ փոխի, ասել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որն իրեն չի համար լավագույնը ֆուտբոլային մարզիչներից։

«Ոչ, ես հաստատ լավագույնը չեմ։ Լավագույնները մշակույթ են փոխում։ Արիգո Սակին դրան հասավ Իտալիայում։ Յոհան Կրոյֆը փոխեց «Բարսելոնան»։ Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդին» բարձրացրեց նոր մակարդակի։ Ժոզե Մոուրինյոն տիտղոսներ նվաճեց տարբեր եկրներում։

Չեմ հերքում, որ ես էլ կարող եմ համարվել այդ շարքի մարզիչներից։ Ես տարբեր թիմերի հետ 11 տարում նվաճել եմ 28 տիտղոս։ Դա շատ է, բայց չի կարելի միայն տիտղոսների քանակով հետեւություններ անել։ Մարզիչի կարիերան թույլ է տալիս մնալ ֆուտբոլում՝ այս անհավանական բիզնեսում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Գվարդիոլան մարզիչի կարգավիճակում 14 տիտղոս նվաճել է կատալոնական «Բարսելոնայի», 7 տիտղոս՝ Մյունխենի «Բավարիայի», 7 տիտղոս էլ՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում