12:17  ,  25 օգոստոսի, 2019

Զիդան․ Տհաճ նստվածք մնաց այս խաղից

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Վալյադոլիդի» հետ ոչ ոքի արդյունքը (1։1) եւ Մյունխենի «Բավարիայից» վերադարձած կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին մեկնարկային կազմում ընդգրկելը։

«Տհաճ նստվածք մնաց այս խաղից, քանի որ կատարեցինք ամենաբարդ մասը եւ երկրորդ խաղակեսում գոլ խփեցինք, իսկ մի քանի րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։ Բարդ է ընդունել այդ փաստը, քանի որ մենք արժանի էինք երեք միավորի։

Եթե 90 րոպե խաղայինք այնպես, ինչպես առաջին խաղակեսում, ապա հաղթանակի գերազանց շանսեր կունենայինք։

Խամես Ռոդրիգեսը լավ մարզավիճակում է։ Ես ուրախ կլինեմ, եթե նա մնա «Ռեալում»»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

28-ամյա Ռոդրիգեսը «Ռեալ» է տեղափոխվել 2014թ․ ամռանը «Մոնակոյից», անցած երկու մրցաշրջանները վարձակալությամբ անցկացրել է «Բավարիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս