01:30  ,  25 օգոստոսի, 2019

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյան - Հիկարու Նակամուրա՝ ոչ ոքի

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։ Արոնյանը հանդես եկավ սպիտակ ֆիգուրներով եւ 40-րդ քայլում համաձայնեց կես միավորի։

Արոնյանն ու Նակամուրան 3-ական միավորով կիսում են 10-11-րդ տեղերը։

Օգոստոսի 25-ին անցկացվելիք 8-րդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում