22:53  ,  24 օգոստոսի, 2019

«Ռեալը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Վալյադոլիդի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Հանդիպման հաշիվը 82-րդ րոպեին բացեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի փոխանցումից հետո, սակայն հյուրերը կարողացան 6 րոպե անց փրկվել պարտությունից։

«Ռեալը» 4 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում ընթացող «Վալյադոլիդը»։

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է երկու հաղթանակ տարած «Սեւիլիան»։

Առաջին տուրում «Աթլետիկից» պարտություն կրած «Բարսելոնան» երկրորդ տուրում, օգոստոսի 25-ին կընդունի «Բետիսին»։

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռեալ» - «Վալյադոլիդ»՝ 1։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 82 - Սերխիո Գվարդիոլա, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում