22:21  ,  24 օգոստոսի, 2019

Ռոբերտ Լեւանդովսկու հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Բավարիային» (ֆոտո, վիդեո)

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Շալկեի» հետ։ Խորվաթի Նիկո Կովաչի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 4 միավորով չորրորդ տեղում է։ «Շալկեն» ունի 1 միավոր եւ 12-րդն է։ Առաջատարներ են երկուական հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիան», «Ֆրայբուրգն» ու «Բայերը»։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Շալկե» - «Բավարիա»՝ 0։3 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 20, 11մ, 50, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս