22:22  ,  24 օգոստոսի, 2019

«Լիվերպուլը» ոչ մի շանս չտվեց «Արսենալին» (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Արսենալի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ Լիվերպուլցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Հաշիվը բացել էր կամերունցի պաշտպան Ժոել Մատիպը։

Վերջնամասում իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին։

«Լիվերպուլը» երեք հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» 6 միավորով երկրորդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Լիվերպուլ» - «Արսենալ»՝ 3։1 (տեսանյութ)

Ժոել Մատիպ, 41, Մոհամեդ Սալահ, 49, 11մ, 58 - Լուկաս Տորեյրա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում