21:58  ,  24 օգոստոսի, 2019

«Յուվենտուսը» մեկնարկեց հաղթանակով (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Պարմային»։ Թուրինյան ակումբն առավելության հասավ նվազագույն հաշվով։

21-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոյի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց իտալացի պաշտպան Ջորջո Կիելինին։

35-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։

Օրվա մյուս խաղում (Երեւանի ժամանակով 22։45-ին) «Ֆիորենտինան» կընդունի «Նապոլիին»։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Պարմա» - «Յուվենտուս»՝ 0։1 (տեսանյութ)

Ջորջո Կիելինի, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում