Անգլիական «Լիվերպուլի» եւ Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը նշել է, թե ով է իր համար լավագույն ֆուտբոլիստը պատմության մեջ։
«Ես կարծում եմ լավագույնը բրազիլացի Ռոնալդինյոն է։ Ես սիրահարված եմ նրա խաղին։ Նա իմ կուռքն է եղել մանկության տարիներից։ Ռոնալդինյոն ուներ անհավանական տեխնիկա»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։
Ռոնալդինյոն կարիերայի ընթացքում հանդես է եկել ՊՍԺ-ում, «Բարսելոնայում», «Միլանում», մի քանի բրազիլական ակումբներում։ Բրազիլիայի հավաքականի հետ դարձել է 2002թ․ աշխարհի չեմպիոն։ 2004-2005-ին Ռոնալդինյոն ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով, 2005-ին արժանանացել է «Ոսկե գնդակի»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում