20:45  ,  24 օգոստոսի, 2019

Ֆրենկ Լեմպարդ․ Ծանր փորձություն էր

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է հաղթանակը «Նորվիչի» նկատմամբ։ Պրեմյեր լիգայում «Չելսին» առաջին հաղթանակը տարավ անգլիացի մարզիչի ղեկավարությամբ։

«Ծանր փորձություն էր։ «Նորվիչը» դեռ շատ միավորներ կվաստակի տանը, քանի որ լավ թիմ է։ Դժգոհ եմ, որ երկու գոլ բաց թողեցինք, բայց մեր խաղում կային բազմաթիվ գերազանց դրվագներ։ Ես հավանեցի։ Հատկապես, շատ ուրախ եմ Աբրահամի համար՝ դուբլ, հաղթական գոլ։ Բայց պետք է նշել ամբողջ թիմի խաղը այս շոգ եղանակին»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Չելսին» հյուրընկալվելիս է հաղթել 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում