18:50  ,  24 օգոստոսի, 2019

Բարձրագույն խումբ․ «Լոռին» ուժեղ էր «Նոայից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում «Լոռին» տանը մրցեց Երեւանի «Նոայի» հետ։

Վանաձորյան թիմն իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ առավելության հասավ նվազագույն հաշվով։ 10-րդ րոպեին աչքի ընկավ 23-ամյա կիսապաշտպան Գրիգոր Աղեկյանը։

«Լոռին» 3 խաղից հետո 7 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Արարատից», որը երեք հաղթանակ է տարել երեք խաղում։ «Նոան» չորս խաղում վաստակել է 4 միավոր եւ 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր

«Լոռի» - «Նոա»՝ 1։0

Գրիգոր Աղեկյան, 10

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով