Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում «Լոռին» տանը մրցեց Երեւանի «Նոայի» հետ։
Վանաձորյան թիմն իսպանացի մարզիչ Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ առավելության հասավ նվազագույն հաշվով։ 10-րդ րոպեին աչքի ընկավ 23-ամյա կիսապաշտպան Գրիգոր Աղեկյանը։
«Լոռին» 3 խաղից հետո 7 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր է հետ առաջատար «Արարատից», որը երեք հաղթանակ է տարել երեք խաղում։ «Նոան» չորս խաղում վաստակել է 4 միավոր եւ 5-րդն է։
Հայաստանի առաջնություն, չորրորդ տուր
«Լոռի» - «Նոա»՝ 1։0
Գրիգոր Աղեկյան, 10
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում